ԼՂՀ ՊՆ-ն հրամանատարական հավաքներ է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն օգոստոսի 2-5-ը բանակի կենտրոնական ենթակայության բրիգադներից մեկի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ՝ բանակի միավորումների ու զորամասերի հրետանու և շտաբի պետերի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հավաքների ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել դաշտային պայմաններում իրականացվող պարապմունքներին: Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:




Լրահոս