Armenian text to speach

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-ֆրանսիական ռшզմական համագործակցության հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ֆիլիպ Օժերի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր վարչությունների ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են անձնակազմի կառավարման և կադրային քաղաքականության, ռազմական կրթության կազմակերպման, ռազմաբժշկական ու բարոյահոգեբանական ապահովման և սոցիալական պաշտպանության վերաբերյալ հարցեր։

Կողմերն անդրադարձել են նշված ոլորտներում առկա փորձին, իրականացվող ծրագրերին և համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փորձի փոխանակման ու փոխգործակցության զարգացման կարևորությունը։




Լրահոս