«Իմ մանկության երազը չէ նմանվել Վրաստանին… Սպանեցիք, էլի՛, Վրաստան, Վրաստան, ի՞նչ կա այնտեղ»:
Խնդիրն այստեղ Վրաստանի մեջ չէ: Վրաստանի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ երկրի անուն, որտեղ ինչ-որ ոլորտում ավելի քիչ են խախտումները եւ թերացումները: Տվյալ դեպքում ԲՀԿ-ական պատգամավորը նշել էր, որ Վրաստանում նախագծերը մեկ պատուհանի սկզբունքով են հաստատվում, ինչն էլ հունից հանել էր Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Բայց հետաքրքիր է, թե ինչու է փոխքաղաքապետն ափերից դուրս եկել: Թեեւ հասկանալի է, որ մեկ պատուհանի սկզբունքը ձեռնտու չէ նաեւ Արեյանին, քանի որ բոլոր ժամանակների փոխքաղաքապետը սիրում է մարդկանց հետ անձամբ շփվել՝ թերեւս ոչ միշտ օգնելու նպատակով: