Բաքվում մեկնարկեց Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանդիպումն անցկացվում է Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնում: Ավելի վաղ Պուտինն առանձին հանդիպումներ է ունեցել Ալիևի և Ռոհանիի հետ: Երեք երկրների նախագահների մասնակցել են լուսանկարվելու պաշտոնական արարողությանը:

Եռակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունն Ալիևինն է, ով այդ մասին փետրվարին հեռախոսազրույցի ժամանակ հայտնել  է Պուտինին:

Պլանավորվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ առաջնորդները հարցերի լայն շրջանակ կքննարկեն, մասնավորապես,  կարծիքներ կփոխանակվեն Սիրիայի, Աֆղանստանի իրավիճակների, ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական համագործակցության շուրջ:

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ եռակողմ հանդիպման ժամանակ «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման համար պատմական քայլեր կարվեն:

Իրանի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ Պուտինի հետ պլանավորում է քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցություն ցուցաբերելու հարցերը, ում հետ վաղը՝ օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ՌԴ նախագահը:




Լրահոս