Պուտինը կարևորել է Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Ադրբեջան-Ռուսաստան-Իրան գագաթաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք, անկասկած, նոր էջ ենք բացում հարաբերություններում, սկիզբ ենք դնում եռակողմ ֆորմատով համագործակցությանը: Նման ֆորմատի պահանջն ակնհայտ է: Երեք երկրներին միավորում է տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ մոտեցումները կոորդինացնելու պատրաստակամությունն ու հետագայում ևս առտևրա-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ձգտումը »,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ երեք երկրների առջև միևնույն խնդիրներն ու մարտահրավերներն են ծառացած, ինչպես օրինակ գլոբալ տնտեսական ճգնաժամն է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երեք երկրների նախագահները հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել:




Լրահոս