Հայաստանի Մ-19 թիմը երկրորդ պարտությունը կրեց Մինսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Բելառուսի Մ-19 հավաքականի հետ: Մինսկում տեղի ունեցած խաղում Հայաստանի թիմը պարտվել է 2:4 հաշվով: Հյուրերի կազմում աչքի են ընկել Էդգար Մովսեսյանն ու Էրիկ Պետրոսյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Մինսկում անցկացված առաջին խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը Բելառուսի հասակակիցներին պարտվել էր 1:4 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում աչքի էր ընկել Էրիկ Պետրոսյանը: Ընդմիջումից հետո դաշտի տերերը երեք գոլ էին խփել եւ հաղթանակ տարել:




Լրահոս