Հայաստան-Կիպրոս (1-1) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը բարձր գնահատական է տվել մեր հավաքականին` որակելով որպես հիանալի թիմ։
«Առաջին խաղակեսում կարող էինք վճռել հանդիպման ելքը։ Բացի գոլից՝ մենք հարվածեցինք դարպասաձողին և ևս մի քանի գոլային հնարավորություն ունեցանք։ Տղաները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ»,- նշել է Մանցիոսը։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և կավարտի Ազգերի լիգայի այս փուլը երրորդ տեղում




























