Ինձ ահաբեկում և քաղաքական հետապնդման են ենթարկում. Արմեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ուրեմն մի բանսարկու` Հայկազ Մակարյան անունով, որը ցույցերին երկու անգամ եկավ, հետո ասուլիս տվեց ու Սասնա Ծռերի մոտ հայտնված բժիշկներին պատանդ համարեց, ինձ զանգել և հանդիպում էր առաջարկում: Ես մերժեցի` պատճառ բերելով իր նախորդ օրվա զզվելի ասուլիսը: Սա սկսեց իրեն ավելորդություններ թույլ տալ` պանյատ, ստռելկա, ծեծելու եք ինձ և այլն: Հասկանալի էր,որ ձայնագրվում է ու ամեն ինչ արվելու է ինձ հունից հանելու համար: Անընդհատ շեշտում էր` իբր իրեն ծեծելու ենք ասուլիսի համար: Դե ես բնականաբար ծիծաղում էի, կրկնում, որ ինքը իրավաբան է, իրեն իրավաբանի պես պահի:

Տասնյակ անգամ զանգելուց հետո էս խեղկատակը որոշեց sms-ներով ինձ հունից հանել: Առաջարկեց հանդիպել, հանդիպեցի: Հեռախոսը ձեռքին ձայնագրում ա ինձ ու խոսացնում.

-Ես ոստիկան ընկերոջս եմ ասել մեր երեկվա խոսակցության մասին, որ ինձ արհամարհել ես, նեղացրել ու վիրավորել, հիմա արի գնանք Աշտարակի բաժին իրար հետ հաշտություն կնքենք:

Ասում եմ` Հայկազ ջան, դիմել ես, ուրեմն որպես զրպարտիչ` ինքդ էլ կդատվես: Ոստիկան ընկերդ էլ կդատվի քո հետ հանցավոր համաձայնության գալու համար: Զգաց, որ չի ստացվում, դիմացս կանգնել ու ասում էր «ես գործ տվող եմ, դե խփի ինձ»: Ես կրկնում էի, որ կխոսենք օրենքի շրջանակներում:

Հաջորդ օրը զանգում է ոստիկան ընկերը ու ինձ համոզում` իբր թե գնամ հաշտվենք: Կրկնում եմ նույնը` ես հաշտվելու ոչինչ չունեմ, ինքը զրպարտել է, դիմել է օրենքին, օրենքով էլ կդատվի: Սա ասում է, որ դատախազը իրեն մի շաբաթ է տվել` գործը գլուխ բերելու համար ու նորից խնդրում է, որ գնամ:  Հորդորում եմ հասցես ճշտել, ծանուցագիր ուղարկել, փաստաբանիս հետ կներկայանամ:

Այնուհետև զանգում է Հայկազը ու համոզում գնալ հաշտվել: Նույն պատասխանն եմ տալիս:

Հիմա զանգել է Աշտարակի հետաքննիչ ինչ-որ կապիտան, նորից նույնը: Հորդորում եմ «Դուք»-ով խոսել, սա ձայն ա բարձրացնում ու ստանում արժանին:

Ուրեմն կամ սա վերևից հրաման է` գլխիս սարքելու ու ինձ հունից հանելու, կամ Աշտարակի ոստիկանների անհատական նախաձեռնությունն է: Անհրաժեշտ եմ համարում Ձեզ դիմել` պարզելու համար իրականությունը ու առանց այդ էլ լարված իրավիճակը կանգնեցնել: Սա, իմ դիտարկմամբ, ահաբեկման ձև է ու քաղաքական հետապնդում:

Հուսամ նամակս անպատասխան չի մնա»:




Լրահոս