Armenian text to speach

Ի՞նչ հարցերով ՆԳ նախարարի տեղակալը կառավարությանը կներկայացնի ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Կառավարության ներկայացուցիչ կնշանակվի ԱԺ-ում

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ազգային ժողովում։

Համաձայն վարչապետի N 1061-Ա որոշման՝ Արմեն Մկրտչյանը Կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովում երեք օրինագծերի քննարկման ժամանակ։ Դրանք են՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, ինչպես նաև «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս