Հայաստանը կարևոր է Ռուսաստանի ղեկավարության համար. Վլադիմիր Սաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ծրագրի մի մասն էր: Ինչպես հայտնի է, Բաքվում կայացավ Ադրբեջան-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթաժողովը, որից հետո Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Եվ տրամաբանական է, որ այդ բոլոր բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպեց ՀՀ նախագահի հետ: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը պատմական սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ երկիր է:

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Սաժինը:

Նա համոզմունք է հայտնել, որ Երևանում ակտիվորեն հետևել են Ադրբեջան-Ռուսաստան-Իրան գագաթաժողովի ընթացքին, ինչպես նաև Ռուսաստան-Թուրքիա բանակցություններին:

«Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ և արդարացի կարգավորման համար: Սակայն Ռուսաստանն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն»,-ասել է ռուս քաղաքագետը:




Լրահոս