Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից, և Ռուսաստանը կարող է երաշխավոր լինել: Այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իրականում, կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իսկապես ցանկանում են գտնել այդ խնդրի լուծումը, որպեսզի ապրեն խաղաղության, համաձայնության մեջ, համագործակցեն և զարգացնեն տնտեսությունները»,-ասել է Պուտինը:

Պուտինն ընդգծել է, որ  հենց այդ արդյունքին պետք է ձգտել՝ գտնելով այնպիսի մոտեցումներ, որոնց դեպքում կողմերից և ոչ մեկ իրեն պարտված չզգա:

«Որպեսզի լինի այնպիսի որոշում, որը մշակված կլինի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, որը կընդունվի երկու երկրների հասարակությունների կողմից: Ահա ամենակարևորը: Իսկ Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի մյուս երկրները, կարող են երաշխավոր լինել»,-հավելել է Պուտինը:




Լրահոս