Հուլիս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 867 դիմում, որից 732-ը գրավոր, 135-ը բանավոր: Գրավոր դիմումներից 109-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 55 (8%), սոցիալական աջակցության 51 (7%),հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման՝ 35(5%), ավանդների փոխհատուցման՝ 46 (6%) վերաբերյալ դիմումները:
Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 37 (27%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 15(12%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման՝ 7(5%), պետական նպաստների՝ 35 (26%) վերաբերյալ դիմումները:
Հուլիս ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 319 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 210 (66%)-ը պարզաբանվել է, 80 (25%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը(7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 7-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:
Նշված ժամանակահատվածում փոխնախարարի մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է չորս քաղաքացի:
Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին