Զարուհի Փոստանջյանը դիմել է ՔԿ նախագահին և ՀՔԾ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին

Ինչպես հայտնի է, խոչընդոտելով իմ պատգամավորական լիազորությունները՝ ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոսներին: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը առանց հատուկ թույլտվության պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի:

Լրատվամիջոցներից տեղեկացա, որ վերը նշված անձանցից մի քանիսին տեսակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում՝ եթե խտրականություն չէ, ապա ի՞նչ հիմքերով են տվյալ անձինք տեսակցել մեր հերոսներին: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման վերաբերյալ:

Զարուհի ՓոստանջյանՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

 

arm147099710466




Լրահոս