Լավրովն ու Շտայնմայերը կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կհանդիպեն օգոստոսի 15-ին Եկատերինբուրգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շտայնմայերը կմասնակցի «Էներգետիկ ոլորտի զարգացման ուղիները. Ժամանակակից մարտահրավերները» ռուս-գերմանական ամառային դպրոցի բացմանը:

«Միջոցառման ավարտից հետո կկայանան երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ակտուալ ասպեկտները քաղաքական, առևտրա-տնտեսական և մշակութային հումանիտար ոլորտներում: Լավրովն ու Շտայնմայերը կարծիքներ կփոխանակեն միջազգային առանցքային խնդիրների, ներառյալ՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքի, եվրոպական անվտանգության հարցերի, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս