
Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում կայացել է թենիսի տղամարդկանց մրցաշարի առաջին կիսաեզրափակիչը:
Աշխարհի 2-րդ թենիսիստ Էնդի Մարեյը հանդիպել է Կեի Նիշիկորիին և հաղթել 6:1, 6:4 հաշվով: Եզրափակչում օլիմպիական գործող չեմպիոնը կմրցի Խուան մարտին դել Պոտրո – Ռաֆայել Նադալ զույգի հաղթողի հետ: