Սպորտային բոլոր հնարավոր գավաթները նվաճվել են այս լեգենդար մարզիկի կողմից:
Հստակորեն կարող ենք փաստել, որ այս լեգենդար մարզիկը հզորության, ուժի, մարդկային անսահման կարողությունների ու համեստության խորհրդանիշ է:
ArmLur.am-ը պատիվ ունեցավ զրուցելու Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հետ: Կենդանի լեգենդը մրցումների է մասնակցել աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:
Մեր հանդիպումը կայացավ իր անվան մարմնամարզության դպրոցում, որտեղ նա իր ամբողջ կյանքը, ուժն ու կորովը նվիրել է այդ պատերից ներս գտնվող սաներին:
Լեգենդար չեմպիոնի հետ ArmLur.am-ը զրուցեց օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ձախողումների և ձեռքբերումների մասին:
«Ամեն ինչ նորմալ է եղել, և հավաքներ են կատարել մինչև Օլիմպիական խաղերը: Մենք օլիմպիական կոմիտեի հաշվին 10 օրով հավաքի ենք գնացել, և հավաքից հետո նոր մասնակցել են օլիմպիական խաղերին, այսինքն՝ այսպիսի հաջողություն ոչ մեկ չէր ունեցել, բայց անհաջող մրցումներ ստացվեց մեզ համար»:
Ալբերտ Ազարյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ իր համար շատ զարմանալի էր Արսեն Ջուլֆալակյանի ֆինալում չհայտնվելը:
Նա խոսեց նաև իր 13-14 տարեկան սաների մասին, որոնք չտեսնված լավ հաջողությունների են հասնում իրենց տարքային ասպարեզում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան