ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային  զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 13-ից ՌԴ-ում է գտնվում  ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը:

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել «Փոխգործակցություն 2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները: Բացման արարողության ընթացքում արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ և փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները: Այս առումով կարևորվել է նմանաբնույթ զորավարժությունների անցկացումն ու բարձր է գնահատվել մասնակից պետությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում են շուրջ կառույցի անդամ պետությունների շուրջ 7000 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 1000 միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սպաներն ընդգրկված են զորավարժության ղեկավարության ու հրամանատարության կազմում:




Լրահոս