Բոսֆորում նավեր են բախվել. կան զոհեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում Բոսֆորի նեղուցում նավեր են բախվել, փոխանցում է Cumhuriyet-ը:

Պարբերականի տեղեկություններով նավերի բախման արդյունքում Թուրքիայի ափային պահակախմբի 3 զինվորական է զոհվել, ևս 4-ը վիրավոր է:

Դեպի Սև ծով ուղևորվող նավը բախվել է մեկ այլ նավի հետ: Ափային պահակախմբի նավը շրջվել է:

Հաղորդվում է նաև, որ զինվորականներից մեկը մահացել է տեղում, մյուսները՝ ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխվելիս:

Դեպքից հետո նեղուցով նավերի տեղաշարժը կանգնեցվել է:




Լրահոս