
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Ստեփանավանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքների համար 2016 թվականին հատկացվել է 101 մլն 981 հազար դրամ:
Այդ աշխատանքները տարիներ շարունակ իրականացնում է «Արգիշտի-1» ընկերությունը: Այս տարի եւս այդ ընկերությանն է վստահվել Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհների խնամքը: Պետական բյուջեով նախատեսված գումարից երեկվա դրությամբ արդեն իսկ վճարվել է 65 մլն 332 հազար դրամը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ այս ընկերությունը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորը՝ Սեյրան Դարբինյանին: