Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատուի՝ ադրբեջանցի «օրենքով գողի» գլխի համար 5 միլիոն դոլար են խոստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությանը ներգրավված լինելու մեջ մեղադրվող ռուսական մաֆիայի պարագլուխ՝ Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) գլխի համար 5 միլիոն դոլար են խոստացել, փոխանցում է թուրքական Hurriyet պարբերականը:

Պարբերականը նշում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Լենքորանսկուն պատկանող զենքը: «Ոստիկանությունը դեպքի վայրում իսրայելական արտադրության զենք է հայտնաբերել, որը պատկանում է  ռուսական մաֆիայի ՝ ադրբեջանական ծագում ունեցող պարագլուխ Ջանիևին»,-գրում է պարբերականը:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ջանիևի սպանությունից հետո Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք Ջանիևի մոտ շրջապատից էին:

Սպանության օրը քրեական նրանք Ստամբուլում Բեշիքթաշ հյուրանոցում հանդիպել են Ջանիևի հետ, որից հետո տեղի է ունեցել սպանությունը:




Լրահոս