Գալուստ Սահակյանը մասնակցել է Անկախության հռչակագրի ընդունման 26­-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ պատգամավորներ օգոստոսի 23-­ին ներկա են գտնվել Հայաստանի անկախության հռչակագրի 26­-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել ելույթով: Խորհրդարանի ղեկավարը եւս մեկ անգամ արժեւորել է անկախ պետականությունը, տասնամյակների ընթացքում անկախ Հայաստանի ձեռքբերումները եւ ընդգծել, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը: Մելիք Ադամյան հասցեում գտնվող հուշատախտակը, որը փաստում է 1990­-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի անկախության մասին հչակագիրը, ամեն տարի այս օրը մեկտեղում է ինչպես պետական­ քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչների:




Լրահոս