ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան բավականին կազմակերպված ձեւով ինֆորմացիոն արտահոսք եղավ, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանը ազատվել է աշխատանքից: Անմիջապես զանգահարեցինք Թամամյանին: Նա «ալո» բառից հետո անջատեց հեռախոսը ու այլեւս չպատասխանեց: Փորձեցինք ոստիկանության մեր աղբյուրներից պարզել: Պարզվեց, որ որեւէ մեկը տեղյակ չէր: Ավելին`  նշեցին, որ ՀՀ ոստիկանապետը ժամը 19-ից հետո դուրս է եկել շենքից` Սերժ Սարգսյանին դիմավորելու ու չի վերադարձել աշխատավայր: Սա նշանակում է, որ Ա. Սարգսյանը ազատելու հրամանը պետք է տված լիներ մինչեւ դուրս գալը, եւ եթե նման բան լիներ, հաստատ աշխատակազմից մի երկուսը կիմանային: Միայն նշեցին, որ ոստիկանությունից ՀՔԾ վարույթ տեղափոխված գործերից մեկը` Հովիկ Շահինյանի քրոջ որդու վերաբերյալ, խնդրահարույց է եղել, բայց դրա համար չեն ազատի: Այս ամենը մի փոքր նման էր Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությանը, երբ հրաժարականի դիմումից առաջ արդեն ինֆորմացիոն հեղեղ էր, թե հրաժարվել է:  




Լրահոս