ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օգոստոսի 24-ին Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի,սոցիալական պաշտպանության և տարեցների նախարարի հրավերով եռօրյա այցով մեկնել է Ռումինիա:
Այցի ընթացքում նախարարը կծանոթանա Ռումինիայի սոցիալական պաշպանության ոլորտին, մասնավորապես՝ երեխաներիպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, համայնքային զարգացման ծառայություններին: Կքննարկվեն երկուերկրների միջև հետագա համագործակցության ուղիները և փորձի փոխանակման շրջանակները:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, սոցիալական պաշտպանության ևտարեցների նախարարության պետական քարտուղարի, երեխաների իրավունքների և որդեգրման ազգային մարմնի նախագահի հետ,հանդիպումներ կլինեն նաև քաղաքացիական հասարակության և համայնքների ներկայացուցիչների հետ:
Նախարար Արտեմ Ասատրյանի հետ Ռումինիայում են գտնվում նաև ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին