ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը ամփոփել է 2016թ. 1-ին կիսամյակի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված է 465.550 կենսաթոշակառու, որից տարիքային՝ 307.449, հաշմանդամության՝ 129.204, Կերակրողին կորցնելու դեպքում՝ 10.661, արտոնյալ պայմաններով՝ 2.644, երկարամյա ծառայության՝ 823, մասնակի՝ 14.769:
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծերության նպաստ ստացողների թվաքանակը կազմում է 3.768, հաշմանդամության նպաստ ստացողների թվաքանակը՝ 49.302, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների թվաքանակը՝ 12.014, իսկ խնամքի նպաստ ստացողների թվաքանակը՝ 12.176 անձ:
2016 թվականի առաջին կիսամյակում մայրության նպաստ է նշանակվել 10.375 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ 19.017 անձի:
2016 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության միջոցով հանրությանը վճարվել է 151,105,511.1 հազ. դրամ, որից՝

1) աշխատանքային կենսաթոշակներ՝ շուրջ 110,776,845.5 հազ. դրամ,
2) ուժային մարմինների կողմից նշանակված զինվորական կենսաթոշակներ՝ 11,754,742.2 հազ. դրամ,
3) պարգևավճարներ՝ 5,805,198.8 հազ. դրամ,
4) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ՝ շուրջ 6,806,126.8 հազ. դրամ,
5) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 1,243,263.2 հազ. դրամ,
6) չաշխատող անձի մայրության նպաստ՝ 1,311,698.3 հազ. դրամ,
7) երեխայի ծննդյան միանվագ նպաստ (ներառյալ՝ ընտանեկան դրամագլուխը)՝ շուրջ 4,648,850.0 հազ. դրամ և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում կարգապահական տույժ է կիրառվել Ծառայության 18 աշխատակիցների նկատմամբ, որից խիստ նկատողություն՝ 1, նկատողություն՝ 16, նախազգուշացում՝ 1: 2015 թվաքանակի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9:
Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 58,500.0 հազ. դրամ ոչ իրավաչափ վճարում, ՀՀ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 10,300.0 հազ. դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում ներկայացվել է 81.405 դիմում, որից միայն 35.083 դիմում ուղղված է եղել Ծառայության տարածքային բաժիններին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս