Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ն ընկերության սպասարկման կենտրոններից մի շարք Alcatel Pixi սմարթֆոնների մոդելներ ձեռք բերել զեղչված գնով և ստանալ ներցանցային խոսելաժամանակ և ինտերնետ ներառող հատուկ փաթեթ (կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):
Մոդել | Հատուկ փաթեթ | Նախկին գինը՝ հատուկ փաթեթով | Զեղչված գինը՝ հատուկ փաթեթով |
Alcatel Pixi 3 (4) | 10 000 ներցանցային րոպե
10 000 ՄԲ |
31 900 դրամ | 23 900 դրամ |
Alcatel Pixi 3 (4.5) | 10 000 ներցանցային րոպե
10 000 ՄԲ |
45 900 դրամ | 39 900 դրամ |
Alcatel Pixi 4 (4) | 10 000 ներցանցային րոպե
10 000 ՄԲ |
29 900 դրամ | 25 900 դրամ |
Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
«Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի և սմարթֆոնի, հատկապես երիտասարդների շրջանում: Բացի անձնական շփումներից և ժամանցային հավելումներից, ինտերնետը նաև գիտելիքի և ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր է, որը կարելի է օգտագործել ինքնազարգացման նպատակով: Այսպիսի առաջարկների շնորհիվ ավելի շատ բաժանորդներ են հնարավորություն ստանում ոչ միայն ձեռք բերել մատչելի գնով սմարթֆոն, այլև օգտվել ներառված խոսելաժամանակից և ինտերնետից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: