ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գծին օգոստոս ամսին ստացվել է 5162 զանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5162 զանգ:

Ստացված զանգերից 1074-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1466-ը՝  զանգ ընտանիքի անապահովության, 267-ը՝ երեխայի խնամքի, 145-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 164-ը՝ մայրության, 13 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (45), ավանդի փոխհատուցման (661)և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու նպատակով:

Օգոստոս ամսին ստացվել է 81 բողոք, որից 3–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 8-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 2-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին իսկ 68-ը՝Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս