Վարչախումբն արգելեց ինձ հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ. Արայիկ Խանդոյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանն այսօր «Նուբարաշենք ՔԿՀ»-ից  հայտարարություն է տարածել և դիմել իր հայրենի ծաղկահովիտցիներին:

«Իմ շատ սիրելի Ծաղկահովիտցիներ

Իմ շատ սիրելի Հայ Ժողովուրդ

Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար:

Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք ընտրությունները միակ միջոցն է… : Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարի,մ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու:

Սիրելի’ Ծաղկահովիտցիներ,

Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները, առավել ևս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար և ճիշտ  ընտրություն`  հանուն մեր Հայրենիքի բարօրության:

Հավաստիացնում եմ` Սանա ծռերից յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը և Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն», -ասված է նամակում:

 




Լրահոս