Հռոմի պապը հանդիպել է Իտալիայի երկրաշարժից հետո փլատակների տակից 4 տարեկան երեխային փրկած ոստիկանական շան հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ոստիկանական շան հետ, որը 4-ամյա աղջնակի է փրկել Իտալիայի ավերիչ երկրաշարժից հետո, փոխանցում է Daily Mail-ը:

Պոնտիֆիկը հանդիպել է Վատիկանում Լեո անունով լաբրադորի հետ:

Նա նաև հանդիպել է կամավորների հետ, ովքեր օգնել են մարդկանց փլատակների տակից դուրս բերելու գործում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, 292 մարդ է զոհվել:




Լրահոս