Հայ ժողովրդի ներկա քաղաքական մտքի ջահակիրը` ՀՀ նենգ իշխանությունների հետապնդումների թիրախ. «Հայկական վերածնունդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի ղեկավար, մեր ժողովրդի արիության խորհրդանիշ դարձած Ալեք Ենիգոմշյանը, ՀՀ նենգ իշխանությունների կողմից այս օրերին դարձյալ ենթարկվում է աններելի հետապնդումների:

 Բանտից օրերս ազատ արձակված մեր ժամանակների հերոսը ՀՀ տխրահռչակ ոստիկանական մարմինների կողմից կրկին թիրախավորվել է:

Նրանից առգրավել է հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը և բանկային քարտը, հեռախոսն ենթարկվում է խստագույն հսկողության: Այս և մյուս անօրինաբար ձեռնարկված գործողությունների միջոցով էժան փորձ է արվում առավելագույնս սահմանափակել ՀՀ իշխանությունների համար ահ ու սարսափ դարձած Ենիգոմշյանի մտքի ու հեղափոխական ազդեցության հնարավորություններն ու սահմանները:

 Հեռու իր հարազատնեիրց, վերջերս նաև կնոջը կորցրած Ենիգոմշյանը, միլիոնավոր հայերի համար մնում է հայկականի չափման բարոմետրը:

 ՀՀ պետական մարմինների այս սկանդալային պահվածքը այժմ հասարակական մեծ հնչեղություն է ստացել և համատարած քննարկվում է ոչ միայն հայաստանյան լայն շրջանակներում, այլև սփյուռքյան ամենատարբեր կառույցներում և համայնքներում:

 «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժումը խիստ դատապարտում է ՀՀ նախագահի և նրան ենթակա կառույցների զազիր մոտեցումը հերոսի նկատմամբ և նրանցից պահանջում անմիջապես վերադառնալ մարդկային բանականության հարթություն և դադարեցնել հետապնդումները Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, անմիջապես նրան վերադարձնել հատուկ ծրագրով աշխատող համակարգիչը, անձնագիրը, բանկային քարտը և բոլոր այն իրերը, որոնգ անվտանգության ծառայողները առևանգել են նրանից:

 ՀՀ նախագա´հ և իշխանություննե´ր,

մեր հորդորն ու պահանջն ընդունեք որպես մարտից առաջ ձեզ տրված վերջին հնարավորություն:

Այն դեռ կարող է կանխել Հայաստան-Սփյուռք խարխլված կամրջը վերջնակակապես քանդելու ձեր ծայրահեղ վտանգավոր «քաղաքականության» վազքարշավը և ժողովրդական զանգվածների մոտ թողնել երբևիցե ձեզ ներելու վերջին հույսը:

 Մենք հետևում ենք զարգացումներին և սպասում ենք ձեր մարդկային դարձին:

 «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժում

 Ստորագրությամբ`

 ՀՎԼոս Անջելեսի մասնաճյուղ

ՀՎ Բոստոնի մասնաճյուղ

ՀՎԲելգիայի մասնաճյուղ

ՀՎԳերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎԻտալիայի մասնաճյուղ

ՀՎԼիբանանի մասնաճյուղ

ՀՎԿանադայի մասնաճյուղ

ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎՉեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎՖրանսիայի մասնաճյուղ  




Լրահոս