Տնտեսագիտական համալսարանում կբացվի քառօրյա պատերազմում զոհվածների անվան լսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տնտեսագիտական համալսարանում (հասցե՝ Երևան, Նալբանդյան 127) կբացվի քառօրյա պատերազմում զորհված հերոսների անվան լսարան:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ ստեղծված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիսավոր միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը կհանդիպի բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչների հետ և կպատասխանի ներկաների հարցերին:




Լրահոս