Փոխնախարարը` «զոն նայողների» ինստիտուտի վերացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից փորձեց պարզել, թե արդյոք նախարարությունը պայքարում է քրեակատարողական հիմնարկներում «զոն նայող» ինստիտուտը վերացնելու ուղղությամբ:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Այդ ինստիտուտի մասին մասնագետները կխոսեն, այդքան կոռեկտ չեմ համարում՝ նախարարությունը շատ խոսի այդ մասին: Այնուհանդերձ բոլոր տեսակի ոչ պաշտոնական հարաբերությունները, որոնք որ կարող են տեսականորեն լինել ՔԿՀ-ներում, տարբեր լուծումներ կան, եւ դա գիտականորեն հիմնավորված լուծումներ են:

Նույն Արմավիր մարզի խցային պայմանների լուծումը. ամեն մեկը իր խցում է գտնվում եւ փոխադարձ շփումները համապատասխան հսկողության ներքո են: Տարբեր լուծումներ կան նույն ՔԿՀ-ի նոր օրենսդրության մշակման կոնտեքստում: Օրինակ՝ նույն պայմանական վաղակետի մեխանիզմի կետով մենք դնում ենք աշխատելու պահանջ, որ անձը զերծ մնա հանցավոր վարքագծից»:




Լրահոս