Օգոստոսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 872 դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 872 դիմում, որից 754-ը գրավոր, 118-ը բանավոր: Գրավոր դիմումներից 154-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել սոցիալական աջակցության 96 (12%), պետական նպաստների 63 (8%), հումանիտար օգնության 51 (6%), ավանդների փոխհատուցման 46(6%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 42 (5%) և կենսաթոշակի նշանակման և վերանայման 39 (5%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 33 (28), պետական նպաստների 28 (24%), դիմումի ընթացքի ճշգրտման 16 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 12 (10%), աշխատանք տրամադրելու 10 (8%) և կենսաթոշակի նշանակման և վերանայման 9 (7%) վերաբերյալ դիմումները:
Օգոստոս ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 339 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 234(61%)-ը պարզաբանվել է, 124 (31%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 32-ը (6%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 7-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:
Նշված ժամանակահատվածում փոխնախարարի մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:
Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս