Հարց քաղաքացիներից` սփյուռքահայ դիմորդները կարո՞ղ են անվճար հիմունքներով ընդունվել ՀՀ բուհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է արդյոք, ՀՀ բուհեր սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կազմակերպել անվճար հիմունքներով:

Իրինա Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար).

ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,

բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում: Անվճար տեղերի մրցույթին դիմորդները կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ նաեւ ընդհանուր հիմունքներով՝ դիմորդի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից փորձաքննությունից՝ փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից եւ հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաեւ հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո:




Լրահոս