«Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա:
Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ, դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն:
Ծառայություն | Viva 2500 | Viva 3500 |
Ակտիվացման գին | 2500 դրամ | 3500 դրամ |
Ներցանցային խոսելաժամանակ | 2500 րոպե | 3500 րոպե |
Ինտերնետ | 2000 ՄԲ | 3000 ՄԲ |
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա* | 50 րոպե | 100 րոպե |
SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր | 250 | 250 |
Անցում դեպի սակագնային պլան | *161*2500# | *161*3500# |
*Համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]
««Viva 2500» և «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին և հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: