Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին` ծննդյան 70-ամյակի առթիվ:

Ինչպես հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից, ուղերձում նշվում է. «Մի քանի տասնամյակ է Դուք Ձեր ճակատագիրը կապել եք արվեստի և մասնավորապես թատրոնի հետ` կայանալով որպես հաջողակ դերասան և տաղանդավոր ռեժիսոր: Ձեր բեմադրած բազմաթիվ ներկայացումներ թատրոնի երկրպագուներին պարգևել են անկրկնելի տպավորություններ` արժանանալով թատերական հասարակայնության բարձր գնահատականին և հանդիսատեսի սիրուն:

Երկար տարիներ Դուք ղեկավարում եք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որն աչքի է ընկնում անկրկնելի մթնոլորտով, որի խաղացանկն ու դերասանների վարպետությունը սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեշնչում և ամենայն բարիք:




Լրահոս