Պուտինը պատմել է, թե ինչի հաշվին է ռուսական զենքն ամրապնդել համաշխարհային շուկայում իր դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է պաշտպանական արդյունաբերական համալիրի վետերաններին և աշխատակիցներին զինագործների օրվա կապակցությամբ:

«Մենք հպարտանում ենք ռուս զինագործների սերնդներով, ովքեր հայտնի են իրենց տաղանդով, վարպետությամբ, իրենց գործի հանդեպ ստեղծագործ մոտեցմամբ»,-Կրեմի մամուլի ծառայությունը մեջբերում է Պուտինի խոսքը:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի պաշտպանական կարողությունը համաշխարհային շուկայում ապահովել և ամրապնդել են պրոֆեսիոնալ ավանդույթները, նորագույն տեխնոլոգիաներն ու «հզոր ինտելեկտուալ պոտենցիալը»:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսական բանակը պետք է պայմանագրեր կնքի ամբողջական արտադրական ցիկլ ապահովող ձեռնարկությունների հետ:




Լրահոս