Տեղի կունենա Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Իսահակյան փող., շենք 1):

Փառատոնին կմասնակցի 35 երաժիշտ-կատարող Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Սեպտեմբերի 23-ին Դուդուկի փառատոնի մասնակիցները համերգային ծրագրով հանդես կգան Թալինում: Իսկ սեպտեմբերի 24-ին Գավառում տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ, կլինեն Գառնու հեթանոսական տաճարում և Գեղարդի վանքում, Օշականում ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, իսկ Երևանում՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին:




Լրահոս