Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է. Սերժ Թանկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:

«Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցվիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։

Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության լայն հատվածը դժգոհ է։ Այս է պատճառը, որ ես և ընկերներիս մի խումբ հայտարարություն ենք տարածել՝ Հայաստանի բնակչությանն օգնելու և դրական փոփոխություններ ու բերափոխումներ անելու կոչի մասին։ Խնդրում եմ՝ այն դիտեք change.org-ի հետևյալ հղմամբ և ստորագրեք, եթե համաձայն եք»,- մասնավորապես գրել է նա։

Հայտարարության մեջ ասված է.

«Արդարադատություն Հայաստանում  

Մենք` որպես Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապախ փոփոխության եւ արդարության գործին:

Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տէղի ունէցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,

 Մենք ասում ենք ՈՉ՛

համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք Այո՛

Բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքներիհիմնարար պահպանմանը եւ պաշտպանությանը, արդար եւ թափանցիկ ընտրություններին ուղղակի

ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին եւ թշվառների պաշտպանությանը։

Մենք ասում ենք այո

շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին, Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:

Որպես հայերի համաշխարհային համայնք` մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն եւ տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ եւ ակնկալվող կարիքները հոգալու համար եւ այդպիսով ապահովել հավասար, արդար եւ կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունը որտեղ յուրաքանչյուր ձայնկարեւոր է:

«Արդարադատություն Հայաստանումը» դա մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը եւ նրան որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես եւ դիտորդ ազատ եւ արդար ընտրությունների, միեվնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային եւ ապագային։

Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները եւ բնավորությունը, Հայաստանը կարող է եւ պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության եւ հույսի երկիր, մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»։




Լրահոս