Ռոնալդինյոն հանդես կգա Մեքսիկայի առաջնության 3-րդ դիվիզիոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ հանդես է գալու Մեքսիկայի առաջնության երրորդ դիվիզիոնի «Սինկո Էստրելլաս» ակումբում։

Բրազիլացին կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել վերոնշյալ ակումբի հետ։ Իր նոր ակումբում կիսապաշտպանը նորամուտը կնշի դեկտեմբերի 3-ին՝ ընկերական խաղով։

Սակայն կողմերի հետագա համագործակցության մասին մանրամասներ չեն հրապարակվում։ Ռոնալդինյոն նշել է, որ չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան։




Լրահոս