ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ մանկավարժի աշխատանքի ընդունման գործընթացում առաջին հերթին ո՞ւմ է նախապատվություն տրվում:
Լուիզա Մելոյան (43 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մելոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մանկավարժի ընտրության գործընթացում նախապատվությունը տրվում է՝
ա) մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,
բ) տվյալ մարզի բնակչին,
գ) հավասար պայմանների դեպքում մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթերի հիման վրա:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014-2015 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական հանրակրթական ուսհաստատություններում աշխատում է կենսաթոշակային եւ մինչկենսաթոշակային տարիքի 3 հազար 830 ուսուցիչ:
Կենսաթոշակային տարիքին հասած մանկավարժների թիվը շուրջ 2 հազար 70 է: Նրանցից 700-ը աշխատում է Երեւանի դպրոցներում: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչների թվաքանակի առումով երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 234 ուսուցիչ: