«Աստված, պահպանիր արքային». Ժիրինովսկին պարգևատրումից հետո Ռուսաստանի կայսրության հիմնից մեջբերում է արել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ մեկ տող է մեջբերել Ռուսաստանի կայսրության հիմնից՝ «Աստված, պահպանիր արքային»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ժիրինովսկին պարգևատրվել է «Հայրենիքի առջև արժանիքների համար» II աստիճանի շքանշանով:

Պարգևատրվել են նաև Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ու թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը:

Ժիրինովսկին պարգևատրումից անմիջապես հետո ելույթ է ունեցել  և մեջբերել Ռուսաստանի կայսրության հիմնից՝ «Աստված, պահպանի արքային», տողերը:




Լրահոս