Հարց քաղաքացիներից` որքա՞ն է կազմում ապոստիլի վավերացման պետական տուրքի դրույքաչափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է կազմում ապոստիլի վավերացման պետական տուրքի դրույքաչափը:

Իրինա Հովսեփյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Պետական տուրքը մուծվում է ՀՀ պետական բյուջե՝ 900005163523 հաշվի համարով, որեւէ բանկում կամ արդարադատության նախարարության շենքում գտնվող տերմինալի միջոցով:
Դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ մեկ աշխատանքային oրվա ընթացքում, ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:
Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դրվում է՝
1. «Նոտարիատի մաuին» ՀՀ oրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի,
2. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի,
3. դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,
4. դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա:
Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում: Ի դեպ, ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ:




Լրահոս