Վաշինգտոնում առևտրի կենտրոնում փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Բերլինգտոն քաղաքում Cascade Mall առևտրի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, փոխանցում է ABC News-ը:

Նախնական տվյալներով՝ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Դեպքի արդյունքում 3 մարդ է զոհվել:

«Հրաձգություն բացած անձը լքել է տեղանքը ոստիկանության ժամանումից առաջ: Ամենայն հավանականությամբ, կրակ բացողը մեկն է եղել»,-հայտնել են իրավապահ մարմիններում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




Լրահոս