
ՌԴ նախարարների կաբինետը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանական համակարգերի ստեղծման մասին համաձայնագրին: Համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի օրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
«Հաստատել և Պետդումայում վավերացնելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահին տրամադրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Կովկասի տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում հակաօդային պաշտպանական համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը»,-ասվում է կառավարության որոշման մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարներ Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի միջև: