Ադրբեջանն ունի տարածաշրջանում ռազմական ամենամեծ պոտենցիալը. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը երկիր է, որն ունի տարածաշրջանում ռազմական ամենամեծ պոտենցիալը: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում ADEX-2016 երկրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

ADEX-2016 երկրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսն անցկացվում է Բաքվում սեպտեմբերի 27-30-ը: Պլանավորվում է ավելի քան 100 ընկերությունների և 26 պետությունների մասնակցություն:

«Ադրբեջանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում անվտանգության համակարգերի ամրապնդումն ու միջպետական համագործակցության զարգացումը: Ընդունված ռազմական դոկտրինն ամրապնդել է Ադրբեջանի պաշտպանական պոտենցիալը, մի երկիր, որը ղեկավարվում է համամարդկային սկզբունքներով և նորմերով, բարեկամական և գործընկերային կապեր պահում այլ պետությունների հետ»,-հայտարարել է Ալիևը:




Լրահոս