Հոկտեմբերի 1-ին փակվում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի սեզոնը և արդեն հոկտեմբերի 2-ից իր աշխատանքն է վերսկսում «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:
Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:
Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 500 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 080 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ