Գյումրու 34/54 ընտրատեղամասում դիտորդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ 34/54 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ է մահացել: Պատճառը սրտի կաթվածն է եղել: Դեպքը տեղի է ունեցել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մահացածը 1962 թվականին ծնված Գուրգեն Կոստանյանն է:




Լրահոս