![](https://armlur.am/wp-content/uploads/2016/10/1075129_608417275865691_531919984_n.jpg)
Իտալացի մասնագետ Ռոբերտո Դի Մատեոն հեռացվել է «Ասթոն Վիլա»-ի գլխավոր մարզիչի պաշոնից: Այս մասին հայտնում է ակումբի կայքը:
Անգլիայի Չեմպիոնշիփի 11-րդ տուրից հետո բիրմինգհեմյան ակումբը 10 միավորով 19-րդ տեղում է: «Ասթոն Վիլա»-ի ղեկավարությունը դժգոհ է Դի Մատեոյից, որի թիմը հաղթանակ չի տարել օգոստոսի 13-ից:
Հավելենք, որ «Ասթոն Վիլա»- գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Սթիվ Կլարկը: Հիշեցնենք, որ Ռոբերտո Դի Մատեոն 2012-ին Լոնդոնի «Չելսիի» հետ հաղթել էր Չեմպիոնների լիգայում: Դրանից հետո նա 2014-15-ը գլխավորել էր նաեւ Գելզենկիրխենի «Շալկեն»: