Մալդինին կարող է աշխատանքի անցնել Միլանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին հնարավոր է ակումբում աշխատանքի անցնի: «Corriere dello Sport»-ը հայտնում է, որ իտալացին կարող է զբաղեցնել միլանյան ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Աղբյուրը հայտնում է, որ «իտալական ակումբի չինացի ներդնողները պաշտպանում են Մալդինիի թեկնածությունը նշված պաշտոնում:

Հավելենք, որ Մալդինին իր ամբողջ կարիերան՝ 1984-ից 2009 թվականները, անցկացրել է «Միլան»-ում:




Լրահոս