
Հունվար-օգոստոս ամիսներին շինարարության ծավալները Հայաստանում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7 եւ կես տոկոսով: Այս մասին «Ժողովորդ»-ը տեղեկացավ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանում սպառվող երկու հիմնական շինանյութերի արտադության ծավալները նույնպես կտրուկ նվազել են:
Մասնավորապես ութ ամիսների արդյունքներով տուֆի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են մոտ կիսով չափ, ցեմենտինը` 37,2 տոկոսով: